Իմ կարծիքով, կառավարման խորհրդարանական համակարգը պետք է չփոխվի, բայց խնդիր կա. Նիկոլ Փաշինյան

Այսօր երեկոյան ավելի քան 2 ժամ  Նիկոլ Փաշինյանը ֆեսբուքյան ուղիղ եթերում պատասխանում էր լրատվամիջոցների նախապես ուղարկված հարցերին։

Դրանցից մեկը վերաբերում էր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ձևավորման մասին Փաշինյանի կայացրած որոշմանը, և,  թե սահմանադրության մեջ ի՞նչ փոփոխությունների անհրաժեշտություն է առաջացել, և արդյոք դիտարկվո՞ւմ է կառավարման համակարգը փոխելու հարցը։

Մեկ այլ լրատվամիջոցից  էլ հարց էին ուղղել Փաշինյանին՝  արդյոք ուզո՞ւմ է  «իր հագով կոստյում կարել», ինչպես դա արեց Սերժ Սարգսյանը, թե՞ կան ուրիշ խնդիրներ, մասնավորապես, փորձելո՞ւ է Փաշինյանը վերականգնել կիսանախագահական համակարգը և դառնալ նախագահ։ Միևնույն թեմայի վերաբերյալ հարցերին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.

«Ճիշտն ասած, պատերազմից հետո շատ մեծ քննադատության ալիք բարձրացավ այն մասին, որ այս խորհրդարանական կառավարման համակարգը որ կիսանախագահական համակարգ լիներ, սենց չէր լինի, և այդպես շարունակ, և ես այդ ժամանակ, ճիշտն ասած, ինձ թվում էր, թե դա ճիշտ քննարկում է, ճիշտ արգումենտացիա է և իրոք այդպես է։ Հետո ի՞նչ տեղի ունեցավ, տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ և մենք միջազգայնորեն ճանաչված՝ ազատ, թափանցիկ, ժողվրդավարական ընտրություններով ներքաղաքական ճգնաժամը հաղթահարեցինք։ Երբ մի առիթով քննարկում էինք Սահմանադրությունը, ես արձանագրեցի, որ, եթե Հայաստանում կիսանախագահական կամ  նախագահական կառավարման ձև լիներ, էն, ինչ որ մենք կարողացանք անել, իսկ ի՞նչ մենք կարողացանք անել. պահանջում էին իմ հրաժարականը, ես էլ հասկանում էի, որ մի իրադրություն է, որտեղ պետք է լեգիտիմության վերականգնում տեղի ունենա, վերականգնում կամ հեռացում պետք է տեղի ունենա, բայց մյուս կողմից՝ ես ուրիշ բան էի ասում, ասում էի՝ ես չեմ կարող ժողովրդից ստացած մանդատը ուղղակի հանձնել մարդկանց, որոնք ժողովրդի կողմից լիազորվածության մեջ չունեն վստահություն։ Ես դրա համար հրաժարական տվեցի վարչապետի պաշտոնից, այդ ընթացքում պահելով ժողովրդի ինձ տված մանդատը, ասելով՝ ժողովուրդ ջան, էս մանդատը, ում որոշեք՝ կփոխանցեմ նրանց, և ըստ էության ժողովուրդը որոշեց, որ այդ մանդատը ես պետք է պահեմ։

Եթե ես լինեի կիսանախագահական համակարգով ՀՀ նախագահ, ես հրաժարական տայի, հրաժարական տալը, հրաժարական կտայի, բայց արդեն չէի կարող ժողովրդի տված մանդատը վերադարձնել ժողովրդին, որովհետև լինելով վարչապետ՝ ես երաշխավորեցի ընտրություններում ժողովրդի ազատ կամարտահայտությունը․․․ Հիմա՝ հետնոյեմբերյան էմոցիոնալ փուլից հետո, իմ տեսակետը մնում է այն, որ կառավարման խորհրդարանական համակարգը պետք է չփոխվի․․․»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս