Կապիտույանտ ռեժիմը անիծյալ սեպը թուրքերի համար սարքում է դրախտային ճանապարհ․ Էդուարդ Շարմազանով

«Հանրապետականը տվեց այս իշխանության քաղաքական էպիկրիզը, որ սրանք կապիտուլյանտ իշխանություն են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

Քաղաքական գործիչն ընդգծեց, որ ՀՀ գործող իշխանությունները չեն կարող սպասարկել Հայաստանի և Արցախի շահը․

«Սրանք ձեռքները լվացել են Արցախից և այսօր էլ գնում են թրքահպատակության, կեղծ խաղաղասիրության, իսկ ինչպես ես բազմիցս նշել եմ՝ չի կարող հաղթողի ու կապիտուլյանտի մեջ լինել խաղաղություն։ Սա մեծ բլեֆ է, որ անում է կապիտուլյանտ իշխանությունը, և դեռևս այս տարվա սկզբին նշել եմ, որ ճանապարհային ապաշրջափակման, տարածքային ապաշրջափակման անվան տակ, կապիտուլյանտ ռեժիմն իրականացնում է պանթուրքիզմի դարավոր երազանքը, որի մասին երազել են թե՛ Թալեաթը, թե՛ Էնվերը, թե՛ Քեմալ Աթաթուրքը, և թե՛ այսօրվա թուրքերը՝ Էրդողանի  գլխավորությամբ»։

Շարմազանովը նաև ասաց, որ Հայաստանը և, մասնավորապես, Սյունիքը քաղաքագիտական գրականության մեջ անվանվում է «անիծյալ սեպ» թուրքերի համար, որն այսօրվա իշխանությունները փոփոխության են ենթարկում:

«Մենք թուրքերի համար «անիծյալ սեպ» ենք, և այս կապիտուլյանտ ռեժիմն իր կապիտուլյանտ ղեկավարի գլխավորությամբ թուրքերի համար այդ «անիծյալ սեպը» սարքում է դրախտային ճանապարհ․․․ Ում համար՝ ապաշրջափակում, ում համար՝ դրախտային ճանապարհի բացում՝ 2 թուրքական պետությունների և դեպի թուրքական աշխարհ․․․»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս