Դատախազությունը հերքում է. գորիսեցին ձերբակալված չէ

Երեկ «Yerkir.am»-ի թղթակիցը Գորիսում հարցազրույց էր արել մի քաղաքացու հետ, որն իր խոսքում ասել էր, որ «Փաշինյանը թորքա․․․ մեզ հետի համար»։ Լրագրողը տեսանյութում հարցնում է՝ ի՞նչ է արել, որ այդպես եք ասում։ Նա պատասխանում է՝ «Յանի էսքան խոխոցը սպանեց, ասում ա՝ ինչ ա արել․․․էսքան ջահելներին․․․ ես կորուստ չունեմ, բայց ես դրանց նման չեմ, որ ասեմ․․․ ո՞նց ա ասում՝ լրբի տղեն՝ Շուշին դժոխք ա, դժոխք քաղաք ա․․․ Շուշին՝ առաջինը եղել ա, չէ՝ առաջինը Տաթևն ա եղել՝ 4-րդ դարում, հետո՝ Շուշին՝ 7-րդ դարում․․․ Ա, պատմությունից սրանք ի՞նչ են գյուդում, չեն էլ գյուդում՝ քրիստոնյան երբ ա ծնված, ըշտեղան ա ծնված, ջանին մատաղ․․․»։

«Քիչ առաջ տեղեկացանք, որ տարեց գորիսեցուն այսօր առավոտյան ձերբակալել են՝ Նիկոլ Փաշինյանին «թուրք և լրբի տղա» անվանելու համար»,- գրել էր hraparak.am-ը:

Կայքը նաև նշել էր, որ կապ են հաստատել ոստիկանության հետ, որտեղից իրենց տվել են խուսափողական պատասխան՝ այդ տեսանյութը դատախազությունն է ուսումնասիրում, հորդորել էին մանրամասները ճշտել դատախազությունից:

Գլխավոր դատախազությունից 168.am-ին ասացին, որ ձերբակալված մարդ չկա, նյութերն ուղարկվել են ոստիկանության Գորիսի բաժին, ուր դրանք կուսումնասիրվեն:

Տեսանյութեր

Լրահոս