
Հայկ Մամիջանյանն ու Տարոն Մարգարյանն այցելել են կալանավորված համայնքապետին

168.am-ի տեղեկություններով` այսօր ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Տարոն Մարգարյանը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում տեսակցել են դեկտեմբերի 5-ին Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում Վանաձոր խոշորացված համայնքում հաղթանակ տարած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի առաջնորդ Մամիկոն Ասլանյանին։
Մեզ հետ զրույցում Հայկ Մամիջանյանը հաստատեց մեր տեղեկությունը` նշելով, որ Մամիկոն Ասլանյանն անկոտրում էր, լի պայքարը շարունակելու վճռականությամբ։
Հիշեցնենք` Մամիկոն Ասլանյանը կալանավորվել է ընտրություններում հաղթելուց օրեր անց մի քրեական գործի շրջանակներում, որը հարուցվել էր դեռևս սեպտեմբեր ամսին։
Վերջինս մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ։