«Եղանակային անբարենպաստ պայմաններով պայմանավորված՝ Վերին Լարսում կուտակված է 500-ից ավելի մեքենա». Գագիկ Աղաջանյան

«Վերին Լարս» անցակետում այս պահին կուտակված է 500-ից ավելի մեքենա. կուտակումները պայմանավորված են եղանակային պայմաններով։

Այս պահին մենք ունենք այն նույն խնդիրն, ինչ ունենում ենք ամեն տարի՝ այս ժամանակահատվածում, երբ ակտիվ տեղումներ են ձյան տեսքով և մեր վարորդներին այլ բան չի մնում անել, քան սպասել եղանակային բարենպաստ պայմաններին։

168.am-ի հետ զրույցում, անդրադառնաով Վերին Լարսում բեռնափոխադրումներ իրականացնող մեքենաների կուտակումներին, ասաց «Ապավեն» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը՝ հավելելով.
«Վարորդները համապատասխան տերմինալնեում են, նրանք, որոնց բախտը չի բերել հասնել այդ տերմինալներին, գուցե ոչ բարենպաստ պայմաններում են, սակայն, խուճապային որևէ բան չկա, սա այն է, ինչ ունենում ենք ամեն տարի՝ Վերին Լարսում»,-աաց Աղաջանյանը։

Տեսանյութեր

Լրահոս