Ի՞նչ է կատարվում Սայաթ-Նովա պողոտայում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Սայաթ-Նովա պողոտայում գտնվող կենտրոնական գրասենակի դիմաց եռուզեռ է. սպասում են Նիկոլ Փաշինյանին:

168.am-ի ֆոտոխցիկը ֆիքսել է գրասենյակի առջև անսովոր եռուզեռը:

Երեկվանից արդեն տեղեկություններ էին տարածվում, որ այսօր վերջինս կհանդիպի Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության հետ՝ քննարկելու քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը: Ըստ ամենայնի այս պահին ՔՊ-ի կենտրոնական գրասոենյակի դիմաց բազմաթիվ անվտանգության աշխատակիցների, ոստիկանության ուժերի, կարմիրբերետավորների կինոլոգիական ծառայության շարժակազմի տեղակայումը հենց այդ հանգամանքով է պայմանավորված: Րոպեներ անց այստեղ ամենայն հավանականությամբ կժամանի Նիկոլ Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031