«Հայկ Մարությանն իմ ընկերն է, ճիշտ չեմ համարում այդ հարցին պատասխանել»․ Վահան Քերոբյանը՝ Մարությանին անվստահություն հայտնելու մասին

Կառավարության այսօրվա նիստի ավարտից հետո լրագրողները Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հարցրեցին, թե ի՞նչ կարծիք ունի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ անվստահություն հայտնելու՝ ավագանու սկսած գործընթացի վերաբերյալ: Ըստ տարածված տեղեկությունների՝  գործընթացը կենտրոնական իշխանությունների ցուցումով է սկսվել, դա ինչպե՞ս կմեկնաբանի նախարարը, լրագրողների հարցերին  Քերոբյանը պատասխանեց, որ չգիտի կենտրոնական իշխանությունների ցուցումների մասին, ապա հավելեց․

«Դուք բոլորդ գիտեք, որ Հայկ Մարությանն իմ ընկերն է և իմ դասընկերն է, այդ տեսանկյունից ճիշտ չեմ համարում այդ հարցին պատասխանել, որովհետև դա ունի նաև անձնական շերտ, որի մասին չէի ուզենա խոսել»։

Հարցին՝ այնուհանդերձ ինչպե՞ս եք գնահատում Հայկ Մարությանի աշխատանքը, նախարարը պատասխանեց՝ ես չէ, որ պետք է գնահատեմ Հայկ Մարությանի աշխատանքը։

«Որպես երևանցի՝ ես ունեմ իմ կարծիքը, բայց դա տարբերվում է այս ամբիոնի դիմացից ասած իմ կարծիքից, և նպատակահարմար չեմ գտնում պատասխանել․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի առաջիկա տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս