Ինչների՞դ վրա եք ուրախացել

Այսօր Գյումրվա ամենահայտնի, տասնամյակների պատմություն ունեցող «Լյուքս» վարսավիրանոցից լուսանկարներ է հրապարակել ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) ՔՊ-ական պատգամավոր, առողջաօպահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը:

Լուսանկարներում ինքն ու Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, ով նաև իշխող ուժի քաղաքապետի թեկնածուն է հոկտեմբերի 17-ին կայանալիք Գյումրիի ավագանու ընտրություններոմ,լիաթոք ծիծաղում են:

Նշված ընտրություններում Հովհաննես Հարությունյանի «կուրատոր», ըստ էության ընտրությունների արդյունքների համար պատասխանատու Արսեն Թորոսյանն այնպես հպարտ է նստել Գյումրվա ամենակոլորիտային վարսավիրանոցում, կարծես երկրում չկան այսքան խնդիրներ, չի քննարկվում Սյունիքով միջանցք տալու հարցը, վերադարձվել են բոլոր գերիները, չկան անթաղ մարմիններ ու ամեն օր Եռաբլուրում ու երկրի մյուս բնակավայրերում պատերազմից մեկ տարի անց չեն ավելանում նոր գերեզմանափոսեր:

Այստեղ են ասել՝ ինչների՞դ վրա եք ուրախացել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031