Գլխավոր դատախազությունը երկակի ստանդարտներ է կիրառում. փաստաբանը՝ ՔՕ 226.2 հոդվածի մասին

Այսօր ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հրավիրած քննարկման ժամանակ փաստաբան Սերգեյ Հարությունյանը հորդորեց խորհրդարանական ընդդիմությանն ուշադրություն դարձնել Քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) վրա, որը, իր կարծիքով, ընտրողաբար է կիրառվում:

«Վիրավորանքից զատ, այս հոդվածը ևս դարձել է մահակ իշխանությունների ձեռքին: Ցավոք սրտի, Գլխավոր դատախազությունն այդտեղ երկակի ստանդարտներ է կիրառում, ինքս՝ որպես փաստաբան, պաշտպանում եմ անձանց, որոնք հանիրավի մեղադրվել են այդ հոդվածով: Երբ Դատախազության ներկայացուցիչը ՍԴ-ում խոսում էր, հղում կատարելով վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին, նշում էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա քաղաքական գործիչ է, ուստի օգտվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածից, և որևէ խնդիր չկա, դա խոսքի ազատություն է, իսկ ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքական գործիչների պարագայում այդ հոդվածը դառնում է մահակ: Գնալով տարածում է գտնելու այդ հոդվածով ապօրինի քրեական գործ հարուցելը»,- ասաց Հարությունյանը:

Տեսանյութեր

Լրահոս