Ես կասեի` ոչ թե նրանք են կանխատեսելի, այլ 168.am-ն է պայծառատես. Գրիգոր Բեքմեզյան
Մեր նպատակը չէ դատավորին պատասխանատվության ենթարկելը: Մեր նպատակն է դատավորին պատասխանատվության ենթարկել միայն մի դեպքում, եթե կա խախտում դատավորի կողմից, և եթե դրա հետագա դրսևորումները վերացնելու համար մենք պետք է ցույց տանք, որ դատավորը սխալ է արել, և հետագայում մյուս դատավորները խուսափեն այն կրկնելուց: Այս մասին 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամ Գրիգոր Բեքմեզյանը:
Դատական իշխանության ներկայացուցիչը նկատում է՝ իրենք աշխատում են այնպես, որ նախ և առաջ իրենց խիղճն իրենցից գոհ լինի, որ օրենքն իրենց տրված է մեկնաբանելու, կիրառելու, մարդկանց համար արդարադատություն իրականացնելու համար:
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այսօր՝ ժամը 20.50-ին, 168.am-ում և կայքի յութուբյան ալիքում: