«Սպարապետից հետո առաջին դեպքն է, որ Երկրապահն այդքան выход ա տվել»․ Սասուն Միքայելյան
Երկրապահ կամավորականների միությունում մեկնարկած մարզային այցերի շրջանակում հերթական հանդիպում-քննարկումներն են անցկացվել Երևան քաղաքում։ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ հանդիպումներ անցկացվել են Երևանի 13 վարչական շրջանների ԵԿՄ տարածքային բաժանմունքներում։
Քննարկման արդյունքում հիմնական եզրահանգումն է եղել, որ կառույցը պետք է համալրվի երիտասարդներով։ Հանդիպումների շրջանակում հայրենիքի պաշտպանության անվտանգության գործում ունեցած ավանդի, 44-օրյա պատերազմում մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած քաջության համար ԵԿՄ վարչության նախագահի առաջարկությամբ Պաշտպանության նախարարության գերատեսչական մեդալների, պատվոգրերի և ՀՀ կառավարական մեդալների են արժանացել բաժանմունքների երկրապահներ։
«Կարող է շատ մարդիկ տեղյակ չեն, որ այս պատերազմում՝ Սպարապետից հետո, առաջին դեպքն է, որ Երկրապահն այդքան выход ա տվել, 4000 մարդ է մասնակցել այս մարտական գործողություններին։ Մենք պետք է միշտ պատրաստ լինենք, ԵԿՄ-ն պետք է համալրվի երիտասարդներով․․․ Այսօրվա էս պարտությունն ինձ չի հուսահատեցնում․ պետք է ավելի խելոք լինենք, ավելի համախմբված լինենք, պետք է վերադառնանք մեր սրբավայրերը, պետք է պարտվածի հոգեբանությամբ չապրենք․․․»,- հանդիպումների ժամանակ ասել է Սասուն Միքայելյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում