Սուրեն Պապիկյանն Արցախի անկախության օրվա շնորհավորանքը միացրեց Արայիկ Հարությունյանի ծննդյան շնորհավորանքին
Կառավարության այսօրվա հերթական նիստը վարում էր ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը: Նիկոլ Փաշինյանը մինչև սեպտեմբերի 3-ը կարճատև արձակուրդում է: Իսկ Սուրեն Պապիկյանը, նախքան նիստի օրակարգին անցնելը, հիշեցրեց օրվա երկու կարևոր իրադարձությունների մասին։
«Այսօր՝ սեպտեմբերի 2-ը, մեզ համար շատ կարևոր և հիշարժան օր է, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ՝ արցախահայությանը մաղթելով տոկունություն և կամք առկա մարտահրավերներին դիմագրավելու համար։ Օրը կարևոր է նրանով, որ մենք ունենք հոբելյար, այսօր վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ծննդյան օրն է, շնորհավորում եմ նրան, մաղթում քաջ առողջություն»,- ասաց Պապիկյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում