«Ունենք 3250 զոհ, զոհվածների թիվը 4000-ը չի անցնի»․ Նիկոլ Փաշինյան

Այսօր Արագածոտնի մարզ այցելության ժամանակ՝ Նոր Եդեսիա համայնքի բնակիչների հետ հանդիպմանը, Նիկոլ Փաշինյանը հայտնեց պաշտոնապես հաստատված զոհերի թիվը։

«Ունենք 3250 զոհ, որոնք պաշտոնապես հաստատված են, այսինքն՝ մահվան վկայականներով արձանագրված է։ Ունենք 189 ծնող, ընտանիք, ովքեր ԴՆԹ նմուշ են հանձնել և սպասում են պատասխանի, և այո, մենք ունենք անհետ կորածների բավականին մեծ ցուցակ, բայց այդ ցուցակը պետք է ճշգրտվի, ինչո՞ւ, որովհետև անհետ կորածների ցուցակներից, օրինակ՝ վերջին ամիսներին 10 հոգի հայտնաբերվել են ամենատարբեր հանգամանքներում, նույնիսկ «Զվարթնոց» օդանավակայանում՝ Հայաստանից մեկնելու փորձի ժամանակ․․․

Այն թիվը, որ մենք հայտարարել ենք, եթե ինչ-որ նոր հանգամանք չբացվի, որը  շատ քիչ հավանական է, որ կբացվի, մեր զոհվածների թիվը 4000-ից չի անցնի։ Սա էլ շատ մեծ թիվ է, բայց ինչի՞ համար են զոհվել մեր տղաները, սա շատ կարևոր հարց է, որին մենք պետք է պատասխանենք, զոհվել են, որ Արցախն այսօր լինի․․․»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031