Ավագանին հրաժարականի պահանջով ուղերձ չի հղի Նիկոլ Փաշինյանին և իր կառավարությանը. Դավիթ Խաժակյանի և Թեհմինա Վարդանյանի նախագծին դեմ քվեարկեցին

Երևանի ավագանու նիստին այսօր քվեարկության էր դրված «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի և նույն խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի նախագիծը՝ Երևանի ավագանու անունից ուղերձ հղել Նիկոլ Փաշինյանին և իր կառավարությանը՝ հրաժարականի պահանջով.

«Երևան քաղաքի ավագանին իր ուղերձն է հղում Հայաստանի Հանրապետության վարչապետին և կառավարության այլ անդամներին՝ հրաժարական ներկայացնելու պահանջով՝ ակնկալելով, որ ստեղծված իրավիճակում պատերազմում պարտված և հանրային վստահությունը սպառած վարչապետը կհեռանա, որից հետո խորհրդարանը կընտրի վարչապետ, ով, ձևավորելով անցումային կառավարություն, կկայունացնի իրավիճակը, կամրապնդի ներքին անվտանգությունը և համերաշխությունը, հիմք կստեղծի ողջամիտ ժամկետում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար»։

Ի դեպ, «Լույս» խմբակցության երեք անդամներից մեկը՝ Անի Խաչատրյանը, որը «Հանրապետություն» կուսակցության անդամ  է, դեմ քվեարկեց իր գործընկերների նախագծին:

Իսկ հարցի քննարկումը բավականին թեժ անցավ, բանը հասավ անգամ անձնական վիրավորանքների: Քվեարկության դրված հարցը նախավերջինն էր, և չնայած ուշ ժամին՝ ավագանում իմքայլական անդամները շատ էին:

Ներկա էր ավագանու 36 անդամ: Ի վերջո, Երևանի ավագանին 5 կողմ, 28 դեմ, 0 ձեռնպահ ձայներով դեմ քվեարկեց ուղերձի նախագծին:

Տեսանյութեր

Լրահոս