Երևանի ավագանու իմքայլական անդամներից մեկը վայր է դրել մանդատը

Այսօր Երևանի ավագանու այս տարվա երկրորդ նիստն էր, օրակարգում՝ 25 հարց: Քաղաքապետ Հայկ Մարությանն օրակարգի 10-րդ հարցը հանեց քննարկումից, այն վերաբերում էր Սպորտի և երիտասարդության բաժնի հաստիքացուցակին: Մինչև օրակարգին անդրադառնալը Մարությանը տեղեկացրեց, որ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներից մեկը լքել է ավագանին:

« «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Արփենիկ Մարությանը դիմում է  ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին, համաձայն ԿԸՀ 2021թ.-ի մարտի 10-ի համար 28 արձանագրության  Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և պարտականությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Արփենիկ Մարությանի մանդատը տրվել է  «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Արման Բաբաջանյանին»,- ասաց Մարությանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031