«Եթե Փաշինյանը Երևանով շրջելու համար այսքան ոստիկան պետք է մոբիլիզացնի, ապա նա արդեն մահացել է որպես հայ»․ Հայկ Մամիջանյան

«Մենք խոստացել ենք, որ գերագույն գլխավոր դավաճանն օր ու արև չի ունենալու Հայաստանում»,- ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցող ակցիայի ժամանակ  ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի տեղաշարժման համար մեծաթիվ ոստիկանական ուժերի կուտակմանը, Մամիջանյանն ասաց․

«Կարծում եմ, որ այն մարդը, ում թվում է, որ ինքը երկրի ղեկավարն է ու ինքը Երևանով՝ իր երկրի մայրաքաղաքով շրջելու համար այսքան ոստիկան պետք է մոբիլիզացնի, այդ մարդը հրաժարական չի տվել, այդ մարդն արդեն մահացել է՝ որպես քաղաքական գործիչ, որպես հայ․․․»։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դիվանագետի օրվանից 11 օր անց, որոշել էր այցելել ԱԳՆ՝ շնորհավորելու դիվանագետներին: «Հայրենիքի փրկության շարժման» անդամները հավաքվել են ԱԳՆ շենքի մոտ՝ թույլ չտալու նրա մուտքը: ԱԳՆ շենքի մոտ մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված, տեսախցիկները նաև դիպուկահարների են ֆիքսել ԱԳՆ տանիքին։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031