Ոստիկանության բաժնի պետի պաշտո՞ն՝ ի վարձատրություն Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին մարդաքանակ ապահովելուն

Երեկ Բաղրամյան պողոտայում անցկացվող ընդդիմության հանրահավաքի ժամանակ 168.am-ի օպերատորին է միացել մի քաղաքացի ու նրան գրություն փոխանցել՝ խնդրելով հրապարակել այն:

Ըստ այդ գրության բովանդակության՝ ՀՀ Ոստիկանության Արարատի բաժնի պետի՝ ծառայության գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Աշոտ Արարատի Տեր-Մարգարյանը Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 1-ին հրավիրած հանրահավաքի նախընթաց օրը և ողջ գիշեր իր սեփական մեքենայով զբաղված է եղել Արարատի տարածաշրջանի մարդկանց մասնակցությունն այդ հանրահավաքին ապահովելու գործով: Փոխարենը՝ իշխանությունները նրան խոստացել են նշանակել Ոստիկանության Արարատի բաժնի պետ:

Ըստ նույն աղբյուրի՝ Աշոտ Տեր-Մարգարյանի եղբայրը՝ «Խոսրովի անտառ պետական արգելոցի» հատուկ ջոկատի պետ Անդրանիկ Տեր-Մարգարյանը, ողջ անձնակազմին պարտադրել է մեկ մարդու նման ներկա գտնվել իշխանության կազմակերպած հավաքին:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031