Նախագահը հետ չի վերադարձրել Օնիկ Գասպարյանի աշխատանքից ազատելու առաջարկը

Քիչ առաջ մամուլում տեղեկություն հրապարակվեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին է վերադարձրել ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու առաջարկը:

168.am-ի հետ զրույցում նախագահի աշխատակազմից հերքեցին լուրը:

«Մամուլում հրապարակված տեղեկությունն այն մասին, թե Արմեն Սարգսյանը հետ է վերադարձրել Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու՝ Նիկոլ Փաշինյանի որոշումը, չի համապատասխանում իրականությանը»,- ասացին նախագահականից:

 

 

Տեսանյութեր

Լրահոս