Բաժիններ՝

Ինչ է կատարվում ինտերնետի հետ և ինչու է խափանվել «Մեսենջերի» աշխատանքը

Արդեն մի քանի ժամ է՝ սոցիալական ցանցերում, մասնավորապես՝ «Մեսենջեր» հավելվածում կան խնդիրներ. ժամանակ առ ժամանակ հաղորդագրություններ ուղարկելը դառնում է անհնար։

168.am-ը  Հայաստանում հեռահաղորդակցության օպերատորներից փորձեց պարզել՝ արդյոք իրենց ցանցերում արձանագվե՞լ են խնդիրներ, եթե այո՝ ինչո՞վ է դա պայմանավորված։

«Յուքոմ» ընկերությունից մեզ փոխանցեցին, որ իրենց ցանցում այսօր տեղի է ունեցել վթար, որը, սակայն, մեկ ժամ առաջ արդեն վերականգնվել է, համակարգն աշխատում է անխափան, խնդիրներ կան «Մեսենջեր» հավելվածում, սակայն դրանք հեռահաղորդակցության օպերատորի աշխատանքի հետ կապ չունեն։

«Վիվա-ՄՏՍ»-ից և «Տելեկոմ Արմենիա»-ից էլ փոխանցեցին, որ իրենց ցանցերում որևէ խնդիր այսօր չի աձանագրվել։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս