Փշալարեր և զինված անձանց խիստ հսկողություն՝ Ազգային ժողովի տարածքում և շուրջը

Ժամը 18.00-ին նախատեսված Ազգային ժողովի արտահերթ նիստից առաջ երկրի թիվ մեկ օրենսդիր մարմնի շենքը զինված անձանց խիստ հսկողության ներքո է: Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ փշալարերով բեռնված ոստիկանական մեքենաներ ու մեծաքանակ ոստիկաններ են տարվել:

«Հայրենիքի փրկության ճակատը» հայտարարել է, որ մնալու են Բաղրամյան պողոտայում: Այս պահին երկու կողմից փակվում են Բաղրամյան պողոտան ու նրան հարակից փողոցները: Ընդդիմադիրները սպասում են ԱԺ պատգամավորներին: Հավանաբար հենց դրանով են պայմանավորված անվտանգության այս աննախադեպ միջոցառումները:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728