Էդուարդ Շարմազանովն արդեն ՀՀԿ գրասենյակում է
Քիչ առաջ a1plus.am-ը տեսանյութ էր հապարակել, որում հստակ երևում էր, որ կառավարության շենքը մի քանի հարյուր մետր շառավղով մի քանի շարք ոստիկաններով շրջապատած իշխանությունը, ի դեմս ոստիկանությանծառայողների, թույլ չի տալիս, որ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գերագույն մարմնի անդամ 6-րդ գումարման Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին անցնել 10 մետր տարածքն ու մտնել իր աշխատավայր՝ Մելիք-Ադամյան 1-ում տեղակայված ՀՀԿ գրասենյակ:
Ոստիկանները առանց որևէ հիմնավորման պնդում էին, որ նա չի կարող մտնել իր աշխատավայր, հորդորում էին 30-40 րոպե սպասել:
168.am-ը կապ հաստատվեց Էդուարդ Շարմազանովի հետ՝ հասկանալու համար՝ ինչպես հանգուցալուծվեց իրավիճակը:
«Արդեն կուսակցության գրասենյակում եմ: Մենք պահանջեցինք՝ թույլ տան մտնել գրասենյակ, պնդեցինք, որ ոստիկաններն օրենք են խախտում: Ոստիկանության այդ հատվածի պատասխանատուն հեռացավ՝ հավանաբար վերադասի հետ խորհրդակցելու նպատակով, ապա վերադարձավ ու մեզ ուղեկցեց ՀՀԿ գրասենյակ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: