Հակոբ Արշակյանը չգիտի՝ ինչ վիճակում են եղել սպառազինության պահեստներն ապրիլյանից հետո. ահռելի ձեռքբերումներ իրականացրել է իրենց Կառավարությունը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի համար պարզ չէ, թե 2016 թվականի ապրիլյան պատերազմի ավարտից հետո մեր զենքի պահեստներն ի՞նչ վիճակում են եղել։

«Ձեզ հավաստիացնում եմ՝ նախորդ տարիներին ահռելի ձեռքբերումներ են իրականացվել՝ թե՛ ՀՕՊ համակարգերի, թե՛ խոցող, թե՛ տարբեր տեսակի հրետանային միջոցների։ Ապրիլյան պատերազմից հետո ես համոզված չեմ, թե ի՞նչ վիճակում են եղել մեր սպառազինության պահեստները, դրանք լցվել են, չէ՞, այդ մարտը 44  օր վարվել է, չէ՞, այդ ի՞նչ զինամթերք ենք օգտագործել, իհարկե, այդ  ահռելի ձեռքբերումները իրականացվել են Կառավարության տրամադրած միջոցներով։ Հիմա ամեն ինչ, այո, չենք հասցրել անել, բայց այդպիսի մեծ ուժերի ներդրումը, որը արվել է մեր դեմ՝ էդպիսի կրակի վարման խտություն, Սիրիայից վարձկաններ, թուրքեր… հսկայական ռեսուս է դրվել։ Նորից եմ ուզում ասել՝ մեր Զինված ուժերը կռվել է արիաբար և քաջաբար»,- ասաց Հակոբ Արշակյանը։

Տեսանյութեր

Լրահոս