«Մինչ այս պահը առերեսումներ չեն կատարվել, ձևական ապացույցներ անգամ չեն ներկայացվել»․ Լուսինե Սահակյան

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանը ձերբակալվել է երեկ և ձերբակալվել է ապօրինի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Վանեցյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը;

Ըստ նրա՝  Արթուր Վանեցյանին այսօր ապօրինի մեղադրանք է առաջադրվել՝ իբրև թե իշխանության յուրացման և Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստության համար և այս մեղադրանքն ակնհայտ ապօրինի է, իսկ  Արթուր Վանեցյանն իրեն մեղավոր չի ճանաչում։

«Մենք  պահանջել ենք առերեսում կատարել բոլոր այն անձանց հետ, ովքեր, հնարավոր է, վկայություն տված լինեն պարոն Վանեցյանի դեմ, բացահայտել այն ապացույցները, որոնք հիմք են տվել այս մեղադրանքը առաջադրելու համար, որպեսզի մենք կարողանանք ներկայացնել մեր փաստարկները, որովհետև  չեք պատկերացնում, թե ինչի՞ մասին է խոսքը։ Ընդ որում, նկատի ունենալով այն խոսակցությունը, որը հրապարակվել է ԱԱԾ-ի կողմից, մենք պահանջել ենք, որպեսզի բացահայտվի, թե ովքե՞ր են խոսացող անձինք, որովհետև խոսակցությունից պարզ չէ, թե ովքե՞ր են խոսում և այդ անձանց հետ կազմակերպել առերեսում, որպեզի եթե այդ անձը Վանեցյան ասելով՝ նկատի ունի կոնկրետ Արթուր Վանեցյանին, հասկանալի լինի, թե ինչի՞ մասին  է խոսում, և եթե նա կպնդի, որ առնչություն ունի պարոն Վանեցյանի հետ, մենք կկարողանանք հարցեր տալ նրան, իսկ եթե այդպես չէ, ապա մենք կկարողանանք հարցեր ուղղել այն անձին, որը կկարողանա վկայել Արթուր Վանեցյանի անմեղությունը։ Մինչ այս պահը առերեսումներ չեն կատարվել, ձևական ապացույցներ անգամ չեն ներկայացվել և այդ ձայանագրություններից մենք տեղեկացել ենք մամուլից»,-ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը՝ նշելով, որ գործ ունեն քաղաքական հետապնդման հետ, որի նպատակն է կասեցնել այն մարդկանց, որոնք կկարողանան այնպես անել, որ հայրենիքը չկորցնենք։

Ըստ փաստաբանի՝ իրենց չի ներկայացվել Արթուր Վանեցյանին կալանավորելու միջնորդություն, բայց ենթադրվում է, որ շուտափույթ նման մեղադրանքի առաջադրման հետևանքը պետք է լինի կալանավորման միջնորդությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս