«Այդ աթոռի քաղցրությունը Փաշինյանին կուրացրել է, չի հասկանում, որ վաղը կարող է իր երեխաները պատասխան տան». Իսրայել Հակոբկոխյան
«Այսպիսի բան իմ կյանքում չեմ պատկերացրել, ուղղակի շատ վիրավորված ու շատ անհասկանալի վիճակ է մոտս»,- Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը:
«Մենք այսպիսի կզող ղեկավար պետք է ունենայի՞նք: Խոսք չեմ գտնում ասելու, չգիտեմ՝ հիմա ինչ կարող եմ անել, ոնց կարող եմ խնդրել, որ Նիկոլն այսքանից հետո ինչ արել է, գոնե մի քիչ իր երեխաների ապագայի մասին մտածելով՝ թողի այս աթոռը ու հեռանա»,- ասաց Իսրայել Հակոբկոխյանը:
Բռնցքամարտիկը մեծ ցավ հայտնեց, թե այսուհետև ինչպես է հայկական դրոշը ներկայացնելու միջազգային հարթակներում.
«Մյուս մարզիկների համար էլ եմ անհանգստացած, մենք այսքանից հետո ո՞նց ենք այլ երկրներում մեր երկիրը ներկայացնելու, որ ադրբեջանցիք գան ու մեր մոտ գլուխ գովան, որ՝ դուք կզող ղեկավար ունեք, մենք մեզ ո՞նց պետք է զգանք, ո՞նց պետք է հայրենիք ներկայացնենք, որ մեր երկրի առաջին դեմք ներկայացնող մարդը մի փոքր հավի խելք էլ չուներ, որ այսքան բանը չթողներ: Ազգովի պետք է փորձենք, ոչ միայն հասարակ ժողովրդով, այլ նաև ոստիկաններով ու բոլոր այն մարդկանցով, ովքեր ազգի համար մտահոգված են: Պետք է փորձենք, խնդրենք, համոզենք, ստիպենք, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվի այդ աթոռից: Այդ աթոռի քաղցրությունն իրեն կուրացրել է, բայց չի հասկանում, որ վաղը կարող է իր երեխաները պատասխան տան իր արածների համար»: