
«ՄՏՍ Հայաստան» ընկերության 20 % բաժնետոմսերը կվաճառվեն

«ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերության միակ բաժնետեր «Արամայո Իինվեսթմենս Լիմիթեդ» ընկերության բաժնետերեր, Լիբանանի քաղաքացիներ Մուսսա և Պիեր Ֆաթթուչներին սեփականության իրավունքով պատկանող 20 % (յուրաքանչյուրը՝ 10-ական %) բաժնետոմսերը կօտարվեն «ՄՈԲԱՅԼ ՏԵԼԵՍԻՍ07ԹԵՄԶ» հանրային բաժնետիրական ընկերությանը: Այս գործարքին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախատեսում է հավանություն տալ հուլիսի 10-ի նիստում:
Նշենք, որ «ՎիվաՍել» ընկերությունը գործունեությունը սկսել է 2004 թվականին: 2007 թ. սեպտեմբերին, բաժնետոմսերի 80 տոկոսի վաճառքից հետո, ընկերությունը դարձել է ԱՊՀ տարածքում խոշորագույն միջազգային բջջային օպերատորներից մեկի` ռուսաստանյան «Մոբիլնիյե Տելեսիստեմի» («ՄՏՍ») ընկերության դուստր ձեռնարկությունը: