
Քարաթափում Երևանի Աթենքի փողոցում. փրկարարները սահմանազատել են տարածքը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը փետրվարի 4-ին, ժամը 15:27-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Աթենքի փողոցում՝ կոնյակի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ թափվել է երեք քար (յուրաքանչյուրը մոտ 15 կգ), որոնք խոչընդոտում են երթևեկությունը. առկա է այլ քարերի թափվելու վտանգ:
Ինչպես տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքից, փրկարարները հեռացրել են թափված քարերը երթևեկելի գոտուց և սահմանազատել տարածքը: