Բաժիններ՝

««Բարսելոնայում» մենք պայքարում ենք բոլոր գավաթների համար: Դա մեր պարտքն է». Մեսսի

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ամփոփել է «Սևիլիայի» հետ գավաթային հանդիպումը (6:1):

«Եթե մրցակիցը ավելի շուտ գոլ խփել, ապա ավելի դժվար կլիներ: Սակայն, մենք կարողացանք հասնել հաջորդ փուլ:

Մինչև գոլը ես մի քանի պահեր ունեի, որոնցից չօգտվեցի: Իմ խաղընկերները հասկացան այդ պահեր, և երբ իմ հերթն էր, ամեն ինչ արդեն որոշված էր: Թիմը լավ խաղաց, և մենք հաջորդ փուլ դուրս եկանք:

Կոուտինիոն ցանկանում էր իրացնել 11 մետրանոցը, մենք որոշեցինք և հասկացանք, որ այդպես պետք է անենք: Ես ուրախ եմ, քանի որ դրանից սկսվեց մեր հաղթանակը:

Մարդիկ սխալ են մտածում, երբ ասում են, որ մենք չունենք Իսպանիայի գավաթի կարիքը: Մենք պայքարում ենք բոլոր երեք գավաթների համար, դա մեր պարտքն է: «Բարսելոնայում» մենք պայքարում ենք ամեն ինչի համար»,-ասել է Մեսսին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս