
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ ՀՀ 3 մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Արարատի մարզում՝
10։30–16։00 Այգեպատ գյուղը մասնակի,
11։00–15։00 Շահումյան գյուղը մասնակի,
Կոտայքի մարզում՝
10։00–16։00 Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասը մասնակի, Առինջ գյուղը մասնակի,
Շիրակի մարզում՝
11։00-17։00 Գյումրի քաղաքի Անի թաղամասը, Պարույր Սևակի, Մինաս Ավետիսյան և Արամ Խաչատրյան փողոցները:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով