Բաղադրատոմսներ. մաքրեք օրգանիզմը տոքսիներից

Տարվա ցուրտ եղանակին ավելի լավ է օրը սկսել թեյով կամ մեկ այլ համեղ ըմպելիքով: Օգտակար ըմպելիքը պատրաստելու համար բաղադրամասերը պետք է  ինքներդ ընտրեք: TakProsto.cc-ը ներկայացրել է ըմպելիքների բաղադրատոմս, որոնք ձեր օրգանիզմից կհանեն տոքսիները:

1. Անանուխի մաքրող թեյ

Բաղադրությունը

  • 4 թ/գ համեմի սերմ
  • 4 թ/գ սամիթի արմատներ
  • 2 թ/գ չաման (тмин)
  • 2 թ/գ սև պղպեղ
  • 2 թ/գ աղացած կոճապղպեղ
  • Թարմ անանուխի 15 տերև
  • 3 կտոր կիտրոն

Խառնեք բոլոր բաղադրամասերը: Մանրացրեք կոճապղպեղն անանուխի հետ: Ավելացրեք մյուս բոլոր բաղադրիչները և վրան 400 մլ ջուր լցրեք, եռացրեք և թողեք կրակի վրա 5 րոպե: Թրմեք ևս 3 րոպե: Զարդարեք թեյը մի կտոր կիտրոնով:

Կարդացեք նաև

2. Այուրվեդյան թեյ «Դետոքս»

Բաղադրությունը

  • 1 թ/գ քերած կոճապղպեղ
  • 1 թ/գ քրքումի փոշի
  • 2 թ/գ համեմի սերմ
  • 2 թ/գ չամանի սերմ
  • 2 թ/գ սամիթի սերմ
  • 2 թ/գ կանաչ թեյ

Բոլոր բաղադրիչները լցրեք թեյնիկի մեջ և վրան լցրեք տաք, բայց ոչ եռացրած ջուր: Թողեք՝ թրմվի 5 րոպե: Այնուհետև անմիջապես լցրեք բաժակի մեջ և խմեք:

3. Դետոքս ըմպելիք խնձորի քացախով

Բաղադրությունը

  • 1 ճ/գ խնձորի քացախ
  • Կես կիտրոնի հյութ
  • 1 թ/գ մեղր

Քացախի վրա լցրեք 1 բաժակ տաք ջուր, ավելացրեք կիտրոնի հյութը և քաղցրացրեք այս ամենը մեղրով:

4. Կիտրոնով, կոճապղպեղով և ռեհանով սառը թեյ

Բաղադրությունը

  • 2 կիտրոն
  • 5 կտոր կոճապղպեղի արմատներ
  • Ռեհանի 10 թարմ տերև
  • 3թ/գ մեղր

Կիտրոնը բաժանեք երկու մասի և հյութը քամեք: Հյութը լցրեք կաթսայի մեջ, ավելացրեք մյուս բաղադրամասերը և վրան տաք ջուր լցրեք: Թողեք՝ սառչի: Կարելի է հյուրասիրել սառույցով:

5. Կոճապղպեղով և ցիտրուսով օգտակար թեյ

Բաղադրությունը

  • 2 թ/գ կոճապղպեղի քերած արմատներ
  • 3 ճ/գ կիտրոնի թարմ քամած հյութ
  • 1 թ/գ մեղր
  • 1 հատ դարչին
  • 2 թ/գ կանաչ թեյ

Կաթսայի մեջ լցրեք կանաչ թեյը, ծածկեք կափարիչով, թողեք՝ թրմվի 2 րոպե: Այնուհետև մնացած բաղադրիչները դրեք նույն կաթսայի մեջ և թողեք ևս 3 րոպե մնա: հյուրասիրեք տաք վիճակում:

6. Քաղցր և համեղ կանաչ թեյ

Բաղադրությունը

  • 3 ճ/գ կոճապղպեղի քերած արմատներ
  • 3 թ/գ կանաչ թեյ
  • Թարմ անանուխի 2 տերև
  •  1 ճ/գ մեղր
  • 3 նարնջի հյութ

Կես լիտր ջուրը եռացրեք, այնուհետև եռացող ջրի մեջ լցրեք կոճապղպեղը և թողեք 5 րոպե: Վերցրեք ըմպելիքը կրակի վրայից և ավելացրեք կանաչ թեյ և անանուխ: Թողեք՝ թրմվի 5 րոպե, ապա քամեք: Ավելացրեք մեղր՝ ըստ ճաշակի, թողեք  ըմպելիքը սառչի և ավելացրեք նարնջի հյութը:

7. Ազնվամորիով և կանաչ թեյով կոկտեյլ

Բաղադրությունը

  • 1 բաժակ սառը կանաչ թեյ
  • 100մլ բնական յոգուրտ՝ առանց հավելումների
  • 100գ սառեցրած ազնվամորի
  • 1 բանան
  • 1 թ/գ մեղր
  • 1 տուփ վանիլային շաքար
  • Սառույց

Խառնեք բոլոր բաղադրիչները խոհանոցային կոմբայնի (блендер) մեջ: Երբ ստանաք համասեռ զանգված, լցրեք բաժակների մեջ և հյուրասիրեք:

Ներկայացված ըմպելիքները ոչ միայն մաքրում են աղիները, այլև ամրացնում են իմունային համակարգը և օգնում են մի քանի հիվանդությունների դեմ պայքարում:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս