
«Ես 9 համար եմ՝ 10 համարի հոգով». Բենզեմա

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման ամփոփել է «Էսպանյոլի» հետ հանդիպումը (4:2):
– Սա ձեր լավագույն խա՞ղն է մրցաշրջանում:
– Ես չգիտեմ: Ես փորձում եմ ներդնել իմ բոլոր ուժերն ամեն խաղում և օգտակար բաներ անել, օգնել գործընկերներիս: Մարդիկ պահանջում են հարձակվողից գոլեր, բայց ես 9 համար եմ՝ 10 համարի հոգով:
– Թիմն առաջընթա՞ց է ապրում:
– Մենք գնում ենք այս ճանապարհով և ուզում ենք շարունակել նույն հոգով: Մենք պետք է ամեն խաղին ապացուցենք, որ մենք լավագույնն ենք:
Հիմա մեր խաղում ինտենսիվության ցուցանիշն ավելի մեծ է:
Տարեցտարի դառնում է ավելի դժվար: Մրցակիցներն ուժեղ են, և մենք պետք է ամուր լինենք:
Սիրարփի Աղաբաբյան