Բաժիններ՝

Օգտատերերը հայտնել են Instagram-ի աշխատանքում դիտվող խնդիրների մասին

Հունվարի 29-ին Instagram սոցիալական ցանցի աշխատանքում խնդիրներ են դիտվում մի քանի երկրում: Այս մասին հաղորդվում է Downdetector ծառայության էջում: «Instagram-ի աշխատանքում խնդիրներ են նկատվում ԱՄՆ-ի Արեւելյան ափի ժամանակով 19:22-ից (Երեւանի ժամանակով 04:22-ից)»,- ասված է հաղորդագրության մեջ:

Սոցիալական ցանցի աշխատանքի խափանումներից օգտատերերն ամենից շատ գանգատվում են Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում: Անսարքություններ են արձանագրվել նաեւ Ավստրալիայում, Բրազիլիայում, Պորտուգալիայում:

Ռուսաստանում խափանումների մասին օգտատերերն ամենից շատ հայտնում են Մոսկվայում: Instagram-ի անձնախումբը ձեռնամուխ է եղել ծառայության աշխատանքի խափանման պատճառների վերացմանը, ինչի մասին հունվարի 29-ին նշված է Twitter սոցիալական ցանցի էջում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031