«Իմ քայլը» խմբակցությունում «թայֆաների» են բաժանվել. ովքեր են փորձում լիդերներ դառնալ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» 88 հոգանոց խմբակցությունում դիրքային պայքար է ընթանում՝ լիդերները փորձում են յուրայինների թիմ ձեւավորել։

Առաջին «թայֆան», իհարկե, Արարատ Միրզոյանինն է՝ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունց, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյան, սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյան, խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյան։ Այս խումբը հավակնում է «Իմ քայլի» էլիտան լինելու։

Երկրորդ խումբը լրագրողներն են, որոնց վրա է դրված ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների հետ շփվելու գործը։ Մյուսը` Սասուն Միքայելյանի կողմնակիցներն են՝ նրան տարիքով մոտ Հովհաննես Իգիթյանը, Անդրանիկ Քոչարյանը, նաեւ իր սանիկ Թագուհի Թովմասյանը։

Իսկ անվանական բաճկոն կրող Հայկ Սարգսյանը, ասում են, Փաշինյանի «աչքն ու ականջն» է ԱԺ-ում, ումից զգուշանում են, քանի որ բոլորին «կոնտրոլի» տակ է պահում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031