
«Ֆեյսբուք»-ը մարտ ամսից կարգելի անանուն քաղաքական գովազդը

«Ֆեյսբուք» ընկերությունը հունվարի 28-ին հայտարարել է գլոբալ քաղաքականության մեջ մի շարք կարևոր փոփոխությունների մասին: Ընկերությունը հայտարարել է, որ նպատակը հանդիսանում է «ընտրությունների մաքրության և ազնվության պաշտպանությունն» ամբողջ աշխարհում: Պատճառ է հանդիսացել այն, որ ընկերությունը 2016թ․ ամերիկյան նախագահական ընտրություններից հետո քննադատության է ենթարկվել իր գործողությունների համար:
Ինչպես գրում է MIGnews-ը, փոփոխություններն ուժի մեջ կմտնեն մարտին։ Յուրաքանչյուր էջ, որը կսահմանվի որպես «քաղաքական», կպարտավորվի ներկայացնել կոնտակտային տվյալներ։ «Ֆեյսբուք»-ը կստուգի, որ խոսքը իրական և ողջ մարդու մասին է։ Բացի այդ, տեղեկատվություն կհրապարակվի այն մասին, թե քանի քաղաքական գովազդ է նա հրապարակել և ինչ գնով։ Այդ տեղեկատվությունը կպահպանվի յոթ տարի և բաց կլինի որոնողական համակարգերի համար։
Ընկերությունը քաղաքական գովազդի իր արխիվը կներկայացնի Եվրոպայում, Հնդկաստանում, Ուկրաինայում և Իսրայելում ընտրություններից առաջ: