
«Ես ստացել եմ զրո դրամ, փոխքաղաքապետերը՝ 637 հազար դրամ». Հայկ Մարությանը խոսել է քաղաքապետարանի պաշտոնյաների պարգևավճարների չափի մասին

«Ես ստացել եմ զրո դրամ, փոխքաղաքապետերը՝ 637 հազար դրամ». այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակված տեսաուղերձի ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով 2018 թվականի դեկտեմբերին Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին հատկացված պարգևավճարներին:
Տեսաուղերձում քաղաքապետը նշել է, որ որոշում է կայացվել պարգևավճարները հատկացնել այնպես, ինչպես որոշվել էր 2017 թվականին և հաստատվել 2018 թվականի բյուջեով.
«Այդպես էլ արվեց, ուղղակի մի վերապահումով, որ այս անգամ ես հանձնարարեցի, որ պարգևավճար ստանան Երևանի քաղաքապետարանի բոլոր աշխատակիցները, քանի որ տարիներ ի վեր կային աշխատակիցներ, որոնք այս գումարները չէին ստանում՝ չնայած, որ աշխատում էին, իրենց ուժը, եռանդը դնում այս գործի մեջ»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Պարգևավճարների մասին: Գնաաաաց…….
Gepostet von Hayk Marutyan am Samstag, 26. Januar 2019