Բաժիններ՝

Վենգերը կարող է աշխատել ՊՍԺ-ում, բայց ոչ որպես մարզիչ

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարող է շարունակել իր կարիերան ՊՍԺ-ում:

Փարիզյան ակումբի ղեկավարությունը 69-ամյա ֆրանսիացու թեկնածությունը քննարկում է ակումբի սպորտային տնօրենի պաշտոնի համար, որը ներկայումս զբաղեցնում է Անտերո Էնրիկեն:

ՊՍԺ-ի ղեկավարությունը դժգոհ է, որ Անտերո Էնրիկեն չկարողացավ բանակցել Ֆրանկի դե Յոնգի և Լուկաս Պակետայի հետ, և նրանք տեղափոխվեցին այլ ակումբներ:

Բացի այդ, Էնրիկեն չկարողացավ համոզել Ադրիեն Ռաբիոյին երկարաձգել պայմանագիրը թիմի հետ: Ֆուտբոլիստը ամռանը կարող է հեռանալ թիմից ազատ գործակալի կարգավիճակով:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031