Բաժիններ՝

Երկրպագուները Ռոնալդուին մեղադրել են Սալայի հիշատակը չհարգելու մեջ

Կրիշտիանու Ռոնալդուն, ում պատկանում է աշխարհի ամենահայտնի Instagram էջերից մեկը, կրկին հայտնվել է երկրպագուների թիրախում:

Քննադատության առաջին ալիքը հունվարի 22-ին էր, երբ Ռոնալդուն մեկնել էր Մադրիդ՝ մասնակցելու հարկերից խուսափելու հետ կապված դատական նիստին:

Ռոնալդուն և իր ընկերուհին դատական նիստին ներկայացել էին շքեղ տեսքով: Balmain-ից վերնազգեստ, Alexander McQueen-ից սպորտային կոշիկներ, Franck Mueller-ից ժամացույց, սեփական բրենդի ակնոց և ջինս:

Երկրպագուները նշում են, որ դատական նիստին և իր շուրջ տեղի ունեցողին այդքան արհամարանքով վերաբերվելիս Ռոնալդուն նաև հեգնում է նրանց, ովքեր լուրջ են ընդունում տեղի ունեցածը և անհանգստանում են:

Սակայն, քննադատական այս ալիքը շատ փոքր էր, համեմատած այն չափաբաժնի հետ, որ սպասվում էր ավելի ուշ: Ռոնալդուն լուսանկար էր հրապարակել անձնական ինքնաթիռից: Ֆուտբոլիստի երկրպագուներն ու հետևորնդերը կարծել են, որ նման լուսանկարը ինքաթիռից անհարգանք է Էմիլիանո Սալայի հետ կատարված ողբերգությունից հետո: 

Հիշեցնենք, որ Սալան անհատական չվերթով մեկնում էր Անգլիա՝ միանալու իր նոր թիմին, սակայն ինքաթիռի հետ կապը ընդհանտվել է: Ֆուտբոլիստին կենդանի գտնելու հնարավորություն գրեթե չկա:

Ռոնալդուի քայլը երկրպագուները համարել են ցինիզմ:
Պարզապես մի քանի մեկնաբանություններ Ռոնալդուի ինստագրամյան էջից.

@giannigatsa: «Այսօր մի մարդ, ով ինքնաթիռով թռչում էր նոր ակումբ, անհետացավ: Իսկ այս հիմարը լուսանկար է հրապարակում իր անձնական ինքնաթիռից՝ բանտից ազատվելուց հետո»:

@mirsada_ibc: «Ներեցեք բայց հիմա նման սելֆիների ժամանակը չէ #ԷմիլիանոՍալա»:

@barneyshepered_: «Այսօր լավագույն օրը չէ նման լուսանկարների համար»:

@ahmed_nenba: «Կարծում եմ, որ նման լուսանկարը ծարահեղ անարգանք է Էմիլիանո Սալայի նկատմամբ»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս