
Մեսսին հորդորել է ոստիկանությունը չդադարեցնել Սալայի որոնողական աշխատանքները

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին կոչ է արել ոստիկանությանը շարունակել անհայտ կորած ինքնաթիռի որոնումը, որով թռչում էր «Քարդիֆի» հարձակվող Էմիլիանո Սալան:
«Քանի դեռ կան հնարավորություններ և հույս, մենք խնդրում ենք ոստիկանությանը շարունակել Սալայի որոնումը:
Իմ աջակցությունը Սալայի ընտանիքին և սիրելիներին»,- գրել է Մեսսին Instagram-ում:
Հիշեցնենք, որ Էմիլիանո Սալան անհատական չվերթով մեկնում էր Անգլիա՝ միանալու իր նոր թիմին, սակայն ինքնաթիռի հետ կապը ընդհատվել է: Ֆուտբոլիստին կենդանի գտնելու հավանականություն գրեթե չկա: Ոստիկանությունը հայտարարել էր որոնողական աշխատանքները դադարեցնելու մասին:
Ավելի վաղ որոնողական աշխատանքները չդադարեցնելու կոչ էին արել Գոնսալո Իգուաինը, Սերխիո Ագուերոն և Նիկոլաս Օտամենդին:
Սիրարփի Աղաբաբյան