Բաժիններ՝

Կատրին Դենյովի զգեստներն աճուրդում վաճառել են գրեթե 1 մլն եվրոյով

Ֆրանսիացի դերասանուհի Կատրին Դենյովի հագուստների մի մասը, որոնք ստեղծվել են լեգենդար կուտյուրիե Իվ Սեն-Սորանի (1936-2008 թթ.) կողմից, Փարիզի աճուրդում վաճառվել է գրեթե 1 մլն եվրոյով: Այդ մասին իր կայքում հայտնել է Christie`s աճուրդների տունը:

Աճուրդի դրված ողջ հավաքածուն ներառում է ավելի քան 300 լոտ, որոնց թվում կան ինչպես Դենյովի երեկոյան, այնպես էլ առօրյա հագուստները: Փարիզում անցկացված «կենդանի» աճուրդների ընթացքում վաճառվել է գրեթե 130 հանդերձ: Ամենաթանկ լոտը դարձել է նուրբ-վարդագույն զգեստը, որը զարդակարված է ապակե ուլունքներով եւ մարգարիտներով:

Այս զգեստով կինեմատոգրաֆի աստղը 1969 թվականին ծանոթացել է ռեժիսոր եւ սցենարիստ Ալֆրեդ Հիչքոքի (1899-1980 թթ.) հետ: Զգեստը վաճառվել է 42,5 հազար եվրոյով՝ մեկնարկային գնից 10 անգամ թանկ: Christie`s-ի կայքում, փարիզյան աճուրդի հետ զուգահեռ, անցկացվում են առցանց-աճուրդներ, որոնք ավարտվելու են հունվարի 30-ին:

Le Figaro թերթում հունվարի 24-ին հրապարակված հարցազրույցում Դենյովը պատմել է, որ ստիպված է եղել հագուստներն աճուրդի հանել, քանի որ հնարավոր չէր ապահովել կոստյումների ճիշտ պահպանումը: Դենյովը Սեն-Լորանի հետ ծանոթացել է, երբ 22 տարեկան էր (1965 թ.):

Դերասանուհին լուսանկարիչ Դեւիդ Բեյլի խորհրդով, որի հետ այդ ժամանակ ամուսնացած էր, հաջողակ դիզայներին զգեստի համար դիմել էր Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մոտ ընդունելության կապակցությամբ: Կուտյուրիեն Դենյովի համար զգեստը պատրաստել էր սպիտակ մետաքսից՝ կրծքին կարմիր ներդիրով: Դրանից հետո Սեն-Լորանը նրա համար քանիցս զգեստներ է կարել նկարահանումների համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս