
«Զարմացած չէի, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» հեռացրեց Մոուրինիոյին». Էմերի

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին պատմել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից Ժոզե Մոուրինիոյի հեռացման լուրի վերաբերյալ իր ռեակցիայի մասին:
«Ես զարմացած չէի, որովհետև մտածում եմ, որ նրանք ընդունակ են հաղթել ռեգուլյար: Այդ թիմում շատ են ուժեղ ֆուտբոլիստները, ովքեր այրվում են ԱՊԼ-ն հաղթելու ցանկությամբ: Դա նորմալ է: Նրանք կարող են պայքարել տիտղոսի համար, բայց իրականությունն այնպիսին է, որ նրանք շատ միավորներ են կորցրել այս մրցաշրջանում»,- Էմերիի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը:
Հիշեցնենք, որ Մոուրինիոն հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդից» դեկտեմբերի կեսերին՝ «Լիվերպուլից» կրած պարտությունից հետ: «Կարմիր սատանաները» 2.5 տարվա ընթացքում Ժոզե Մոուրինիոյի գլխավորությամբ հաղթել են Եվրոպայի լիգան, Անգլիայի լիգայի գավաթը և Անգլիայի Սուպերգավաթը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը