Բաժիններ՝

Կենդանակերպի ամենասառնասիրտ ու անտարբեր նշանները

Ցուլ: Անտարբեր ու օտարված են թվում, քանի որ չեն կարողանում զիջումներ անել: Եթե կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների և ձեր տեսակետները տարբերվում են, կարող եք նույնիսկ հույս չունենալ, թե նրանք ձեզ ընդառաջ կգան: Ցուլերը չեն զիջի, որքան էլ խնդրեք:

Նրանց համար ճիշտ լինելն ավելի կարևոր է, քան առողջ հարաբերություններ պահպանելը: Իսկ եթե ինչ-որ բան խանգարում է Ցուլերին նպատակին հասնելու ճանապարհին, նրանք կանցնեն դրա վրայով՝ առանց էմոցիաների և խղճի խայթի:

Խեցգետին: Այո՛, Խեցգետինները ևս կարող են սառնասիրտ, փակ ու անտարբեր լինել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին հաճախ են կոտրել, և նրանք միշտ զգուշանում են:

Խեցգետինները հաճախ են խեղդում զգացմունքներն ու անտարբեր ձևանում՝ վախենալով հերթական հարվածից: Միայն թե դա խնդրի լուծման լավագույն տարբերակը չէ:

Կարդացեք նաև

Կույս: Խելացի են, հաշվենկատ: Սիրում են վերահսկել ամեն ինչ, այդ թվում՝ զգացմունքները: Երբ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները լռեցնում են զգացմունքները, համակրանքն ու հակակրանքը, կարողանում են ավելի լավ ծրագրել գործողությունները:

Կույսերը կարող են այնքան տարվել «աշխատանքային» ռեժիմով, որ ամբողջությամբ մոռանում են, որ մարդիկ էմոցիաներ ունեն: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները լուռ, հաշվենկատ ու սառնասիրտ կերպով են վրեժ լուծում կամ պատժում մարդկանց:

Կարիճ: Եթե դավաճանեք կամ խաբեք Կարիճներին, նրանք չափազանց սառը կդառնան ձեր հանդեպ: Այդ անտարբերությունը նրանց հնարավորություն է տալիս ծրագրել ու իրականություն դարձնել վրեժը: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են մանիպուլյացիայի ենթարկել մարդկանց: Նրանք դեմ չեն հասկանալ մարդկանց թուլությունները՝ հետագայում դրանք ի շահ իրենց օգտագործելու համար:

Ոչ ոք չի կարողանում հասկանալ Կարիճների թույլ կողմերը՝ նրանց սառնասրտության ու փակ լինելու պատճառով:  Ոչ ոք չի կարող իմանալ՝ ինչ է կատարվում կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների հոգում:

Աղեղնավոր: Կարող են հրաշալի մարդիկ, միևնույն ժամանակ՝ անսահման եսասեր լինել: Ամենից շատ անհանգստանում են իրենց մասին, հաճախ անտարբեր են մարդկանց խնդիրների ու դժվարությունների նկատմամբ: Հագեցած կյանքն Աղեղնավորների համար առաջնահերթություն է:

Որպես կանոն՝ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները շատ են խոսում իրենց մասին, հազվադեպ են հետաքրքրվում մյուսների գործերով: Չեն կարողանում և չեն ցանկանում լսել զրուցակցին: Եթե Աղեղնավորները հարցեր են տալիս ձեր մասին, ամենայն հավանականությամբ, դա տեղեկատվություն ստանալու միջոց է, որը կարող է օգտակար լինել նրանց:

Ջրհոս: Ջրհոսները սառը մարդիկ են: Խնդիրն այն չէ, որ նրանք զգացմունքներ չունեն. պարզապես կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին չի բավականացնում կարեկցանքը:

Իրենց այնքան էլ լավ չեն զգում, երբ մարդիկ էմոցիոնալ են արձագանքում երևույթներին, չեն ցանկանում լսել որևէ ցավալի իրավիճակի մանրամասները: Երբ Ջրհոսները փակ են մարդկանց համար, իրենց ավելի անվտանգ ու վստահ են զգում: Նրանց ավելի հարմար է ցույց չտալ խոցելի կողմերն ու սառը, օտարված թվալ, քան կարեկցել մարդկանց:

Նյութը flytothesky.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս