«Եթե այն օբյեկտիվ է, ապա դիտողները թող ասեն, արդյոք ֆիլմում առկա՞ են Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքային ելույթներից հետևյալ հատվածները». Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՕԲՅԵԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ

Հատուկ չեմ նայել «Հայաստանի կորսված գարուն» ֆիլմը։ Եթե այն օբյեկտիվ է, ապա այն դիտողները թող ասեն, արդյոք ֆիլմում առկա՞ են Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքային ելույթներից ատելություն և անհանդուրժողականություն տարածող հետևյալ հատվածները, որոնք ուղղված էին բոլոր նրանց ովքեր իր կողմնակիցները չէին․

2007թ. հոկտեմբերի 29

«Այս հանրահավաքը և երթը ցույց տվեցին, որ ջրբաժանը հստակ գծված է՝ մի կողմից արժանապատիվ, ազատ, քաջ հերոս քաղաքացին է, հայ ժողովուրդը, մյուս կողմից՝ ազգի տականքը»։

2008թ․ Փետրվարի 23

«Ես չեմ կարծում, որ Հայաստանում կգտնվի արժանապատվություն ունեցող որևէ մարդ, որը դեմ դուրս կգա ժողովրդին և չի կանգնի մեր կողքին։ Ցավում եմ, որ տականքը շատ է, բայց վստահ եղեք, որ որքան հզորանում է մեր շարժումը, այդ տականքը նվազում, գնում մտնում է իր բները։Նրանց ձայնը վաղը չի լսվելու, նրանց հարևանները բարև չեն տալու, դրանց երեխաները վաղը ամաչելու են իրենց ծնողների համար»

․․․անհրաժեշտության դեպքում՝ շարունակելի․․․»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031