6 սովորություն, որոնք երեխային օգնում են լավ սովորել

Բոլոր ծնողները միշտ ուզում են, որ իրենց երեխան լինի ամենախելացին, հաջողակն ու ուշիմը։ Նրանք զանազան գրքեր են գնում, բայց հաճախ ծնողները մի րոպե էլ չեն գտնում իրենց երեխաների դասերն ու տնային առաջադրանքները ստուգելու կամ նրանց օգնելու համար։ Իրականում լավ սովորելու գաղտնիքը պարզ է, բայց այն պահանջում է անմիջականորեն այդ գործընթացին երեխայի ծնողների մասնակցությունը։ Ամեն ինչ սկսվում է տնից։ Այս տեսությունն ապացուցված է գիտնականների կողմից։

Եվ այսպես, ի՞նչ պետք է անել։

1. Բարձրաձայն ընթերցանություն։
Բարձրաձայն կարդալն ուղղակիորեն ազդում է մանկական ուղեղի զարգացման վրա։ Սա ապացուցել են Ցինցինատիի Մանկաբուժական կենտրոնի 4 գիտնական-հետազոտողներ։

Ընթերցանության պահին ներգրավվում են ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են աուդիո կամ լսողական ընկալման համար։ Ավելին, բարձրաձայն ընթերցանությունը երաշխիք է, որ ձեր երեխաները մեծանալով՝ ավելի շատ ու լավ կկարդան։

Կարդացեք նաև

Այլ գիտնականների իրականացրած հետազոտությամբ պարզվեց, որ նույնիսկ պարզ ձայներն են ազդում երեխայի խոսքի ձևավորման վրա։ Երբ երեխաները նոր-նոր են սկսում բառերը սովորել ու խոսքանման ձայներ են արտաբերում, ծնողներն արձագանքում են դրանց, ասես կարևոր ինչ-որ մի իրադարձության, ասես երեխան արդեն նրանց հետ խոսում է։

Ձայնը նույնիսկ ավելի մեծ նշանակություն ունի, երբ արտաբերվում է ընթերցանության ժամանակ, քանի որ այդ ժամանակ այն կապվում է գրքերի պարզ արտահայտությունների հետ։ Գրքերի հանդեպ սեր սերմանելու ու երեխայի երևակայությունը զարգացնելու ամենապարզ եղանակը նրա հետ միասին բարձրաձայն կարդալն է։

2. «Շնորհակալություն» ասելը։
Forbes հանդեսում հրապարակված հետազոտությունները ցույց են տալիս, որ պարզ շնորհակալությունն իր մեջ շատ առավելություններ է կրում։ Ինչ-որ բանի համար միայն մեկ անգամ ասած շնորհակալությունը բարելավում է հոգեբանական վիճակը, ամրացնում հոգեկան ներաշխարհը, նվազեցնում ագրեսիան ու նոր ծանոթությունների համար որպես երաշխավոր է ծառայում։

Համաձայն հետազոտությունների՝ անծանոթին շնորհակալ լինելով՝ դուք նրան նոր ընկերության ու նոր հարաբերությունների հնարավորություն ու հույս եք տալիս։ Դրա համար էլ երեխաներին սովորեցրեք գնահատել այն, ինչ իրենք ունեն, ու շնորհակալ լինել այն բանի համար, ինչ նրանք ստանում են ուրիշներից։

3. Երևակայություն։
Թել-Ավիվի համալսարանը փորձարարություն իրականացրեց 6-9 տարեկան երեխաների մասնակցությամբ։ Գիտնականները ցանկանում էին իմանալ, թե ինչպես է օբյեկտներից հեռահարությունն ազդում երեխայի վերացական մտածողության վրա։ Վերջինս ուղղակիորեն կապ ունի երևակայության հետ։

Երեխաներին ցույց են տվել տարբեր նկարներ՝ սեփական գրասեղաններից մինչև Տիեզերք, և հակառակ կարգով նաև, իսկ հետո կրեատիվության մակարդակը պարզելու պարզ թեստ էին առաջարկում անցնել։ Մասնակիցները, ովքեր տեսնում էին, թե ինչպես է իրենց փոքրիկ աշխարհն ընդլայնվում մինչև տիեզերական չափեր, լավագույն արդյունքներն էին ցույց տալիս, քան նրանք, ում աշխարհը նեղանում էր մինչև դպրոցական նստարան։

Արտաքին մտածողությունը երեխաներին տրամադրում է երևակայություններ ցուցաբերել, օգնում նրանց առարկան տեսնել տարբեր կողմերից, դատել «հիմա» հասկացության սահմաններից դուրս։ Մի շտապեք երեխաներին ասել, որ նրանք հորինում են։ Ավելի լավ է, այդ հորինվածքը քննարկեք նրանց հետ միասին, դիտարկեք այն բոլոր կողմերից։ Մանկական երևակայությունը սահմաններ չի ճանաչում, և իմաստ չունի դրանք արհեստականորեն սահմանել։

4. Սեղանի խաղեր։
Երեխաների հետ սեղանի խաղեր խաղալով՝ դուք նրանց սովորեցնում եք գեղեցիկ ու արժանապատվորեն պարտվել ու հաղթել, նրանց ռազմավարություն եք սովորեցնում։

Օրական մեկ ժամ ծախսեք ու ձեր երեխաների հետ, օրինակ, «Մոնոպոլիա» խաղացեք։ Սա ռազմավարություն է, որը սովորեցնում է հաշվել, կարդալ ու մի քանի քայլ առաջ մտածել։ Գլուխկոտրուկները, խորանարդիկներն ու սեղանի խաղերն օգնում են երեխաների մոտ զարգացնել տարածական ու տրամաբանական մտածողություն։

5. Գնահատեք բնությունը։
Անգամ փողոցում պարզ ժամանցը երեխային կստիպի իրեն ավելի ոգեշնչված զգալ։ Մաքուր օդին շաբաթական 5-10 ժամ խաղացող երեխաներն ասում են, որ հոգևոր կապ են զգում հողի հետ ու իրենց պարտավորված են զգում պաշտպանել այն։ Որքան շատ ժամանակ են երեխաներն անցկացնում փողոցում, այնքան ամուր է դառնում նրանց առողջությունը, տրամադրությունն էլ էականորեն բարձրանում է։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն անգամ խորհուրդ է տալիս օրական մեկ ժամ ֆիզիկական վարժություններ կատարել մաքուր օդում։ Բացի դրանից, բակում շատ ժամանակ անցկացնող երեխաներին ավելի քիչ է սպառնում կարճատեսության վտանգը։

Բարությունը կփրկի աշխարհը։

Միմյանց հանդեպ բարություն դրսևորող երեխաներն ավելի երջանիկ են ու իրենց հասակակիցների մոտ մեծ հեղինակություն են վայելում։ Սա ուղղակիորեն ազդում է երեխայի ակադեմիական առաջադիմության և դասընկերների շրջանում նրա ունեցած հաջողության վրա։ Պարզապես խնդրելով միմյանց հանդեպ բարի լինել՝ ուսուցիչը միավորում է դասարանը։

Պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Տեսանյութեր

Լրահոս