Բաժիններ՝

«Ռեալը» մնացել է առանց դարպասապահի. Ո՞վ կխաղա «Սևիլիայի» դեմ

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը վնասվածք է ստացել: Դարպասապահը վնասել է աջ ոտքի մկանը: Նավասի վերականգնման և վնասվածքի լրջության մասին տեղեկատվություն հայտնի չէ:

As-ի տվյալներով՝ կոստառիկացի դարպասապահը չի կարողանա մասնակցել այսօր կայանալիք «Սևիլիայի» դեմ խաղին:

Թիմի հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուան, ով վնասվածքի պատճառով չէր խաղում հունվարի 6-ից, նոր է սկսել մարզվել և կարող է մասնակցել խաղին: Սակայն սա կլինի ռիսկային քայլ:

Մադրիդյան ակումբի երրորդ դարպասապահ Կիկո Կասիլիան տեղափոխվել է «Լիդս», իսկ Անդրեյ Լունինը հրաժարվել է վերադառնալ ակումբ. նա վարձավճարով հանդես է գալիս «Լեգանեսում»:

Մադրիդյան ակումբում միակ հասանելի դարպասապահը 20-ամյա Լուկա Զիդանն է, ով կմասնակցի խաղին, եթե Կուրտուան չհասցնի վերականգնվել:

«Ռեալը» բավականին ծանր իրավիճակում է, քանի որ թիմի կազմում կան մի շարք վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ՝ Մարկո Ասենսիո, Գարեթ Բեյլ, Տոնի Կրոս, Խավիեր Սանչես և Մարիանո Դիաս:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս