Բաժիններ՝

«Ռեալ Մադրիդ»-«Սևիլիա». տուրի կենտրոնական խաղը

Լա լիգայում տուրը կմեկնարկի կենտրոնական խաղով: Մադրիդյան ակումբին ևս մեկ փորձություն է սպասվում:

«Ռեալ Մադրիդ»

«Արքայական ակումբը» շարունակում է զարմացնել իր երկրպագուներին, բայց այս տարի՝ բացասական առումով: Մադրիդյան ակումբը թագավորական գավաթի խաղում պարտվեց «Լեգանեսին» (1:0, ընդհանուր հաշիվը՝ 3:1), սակայն դուրս եկավ հաջորդ փուլ: Իսկ Լա լիգայի վերջին տուրում էլ մադրիդցիները մեծ դժվարությամբ հաղթեցին «Բետիսին»: Այս հաղթանակն ընդհատեց  առանց հաղթանակի անցկացրած երկխաղյա շարքը:

Մինչ այդ Սանտյագո Սոլարիի ֆուտբոլիստները պարտվել էին «Ռեալ Սոսիեդադին» 0:2 հաշվով և ավարտեցին «Վիլյառեալի» հետ խաղը ոչ-ոքի:

Մրցաշարային աղյուսակում մադրիդյան ակումբը 4-րդն է՝ զիջելով «Սևիլիային» միայն լրացուցիչ ցուցանիշներով: «Ատլետիկոյից» մադրիդցիները հետ են 5 միավորով, իսկ «Բարսելոնայից»՝ 10 միավորով:

Մադրիդյան ակումբի լազարեթում են մի շարք ֆուտբոլիստներ: Հստակ չեն խաղա Տոնի Կրոսը, Մարիանո Դիասը և Մարկոս Լյորենտեն: Հարցականի տակ է Քարիմ Բենզեմայի, Գարեթ Բեյլի, Մարկո Ասենսիոյի և Տիբո Կուրտուայի մասնակցությունը:

«Սևիլիա»

«Սևիլիան» ևս շատ մոտիվացված է պատրաստվում այս խաղին: Թիմը չի կարող հաշտվել նրա հետ, որ «Բարսելոնան» և «Ատլետիկոն» այդքան առաջ են անցել: Մադրիդյան ակումբի հետ «Սևիլիան» ունի հավասար միավորներ և այժմ 3-րդ հորիզոնականում է:

Անցած տուրում Պաբլո Մաչինիի սաները պարտություն կրեցին: Դա ընդհատեց «Սևիլիայի» անպարտելի շարքը, որը հասնում էր 9 խաղի:

Այս խաղում որակազրկման պատճառով չի խաղա Ռոկե Մեսան: Վնասվածքներ ունեն Մակսիմ Գոնսալոն և Մանուել Նոլիտոն:

Վիճակագրություն և անձնական հանդիպումներ

  • «Սևիլիան» առաջնությունում չի հաղթել 6 արտագնա խաղերում
  • Վերջին 6 արտագնա խաղերից 4-ում «Սևիլիան» ավարտել է հանդիպումը 1:1 հաշվով
  • Արտագնա 15 խաղերում «Սևիլիան» հաղթել է միայն 3 անգամ
  • «Ռեալը» Պրեմիերայում հաղթել է 9 խաղերից 6-ում
  • «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում վերջին 9 հանդիպումներում «Ռեալ Մադրիդը» 9 անգամ հաղթել է
  • Առաջին շրջանում «Սևիլիան» ջախջախել է մադրիդցիներին 3:0 հաշվով

Այս թիմերը հավասար միավորներ ունեն առաջնությունում և այս պահին իրար հիմնական մրցակիցներն են: Այս խաղն առաջ անցնելու լավ հնարավորություն է երկու թիմերի համար էլ:

Հիշեցնենք, որ խաղը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով 19:15-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս