
«Հանում եմ գլխարկս «Լիվերպուլի» առաջ». Պեպ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատմել է «Լիվերպուլի» հետ մրցակցության մասին ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում:
«Մենք դեռ շատ խաղեր ունենք անցկացնելու, բայց հիմա ինձ միայն մնում է հանել գլխարկս «Լիվերպուլի» առաջ:
Երբ թիմն այդքան մեծ քանակությամբ խաղեր է հաղթում և դա անում է նման կերպ, դա արդեն բախտի բերմամբ չէ: «Մանչեսթեր Սիթիի» համար դա մեծ մարտահրավեր է:
Մեր թիմը պետք է մոտ գտնվի «Լիվերպուլին» աղյուսակում: Նրանք պետք է զգան մեզ: Դա միակ բանն է, ինչ կարող ես անել, երբ նրանցից հետ ես:
Չենք կարող չընդունել, որ հիմա ԱՊԼ-ում կա մի թիմ, որը մեզանից ավելի լավն է: Մենք պետք է ընդունենք այդ փաստը և մարտահրավեր նետենք նրան»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը