Նուրբ, համեղ և օրիգինալ ֆրանսիական աղանդեր «Flaugnarde»
Բաղադրիչներ
1. Խնձոր – 1 հատ
2. Ալյուր – 3 ճ/գ
3. Կաթ – 250 մլ
4. Ձու – 3 հատ
5. Շաքարավազ – 2-3 ճ/գ
6. Բուսայուղ – 2 ճ/գ
7. Կարագ – 1 ճ/գ
8. Մեղր – 1 ճ/գ
9. Աղ – 1 պտղունց
10. Շաքարի փոշի
Պատրաստման եղանակը
1. Կեղևազրկած և մաքրած խնձորը կտրատել:
2. Տապակի մեջ տաքացնել կարագը մեղրի հետ՝ մինչև լրիվ լուծվելը:
3. Տապակի մեջ ավելացնել խնձորը, խառնել, որպեսզի դրանք պատվեն մեղրով, և անընդհատ խառնելով տապակել 7-10 րոպե:
4. Խմորի համար հարել ձուն՝ աղի, շաքարավազի և բուսայուղի հետ:
5. Ավելացնել ալյուրը, լավ խառնել:
6. Տաքացնել կաթը գրեթե մինչև եռման աստիճան և ոչ մեծ չափաբաժիններով խառնել խմորի հետ:
7. Խմորը լցնել կարամելացված խնձորի վրա և թխել 30-40 րոպե՝ 200 աստիճան տաքացրած ջեռոցում:
8. Աղանդերը թխել մինչև ոսկեգույն դառնալը:
9. Պատրաստի Flaugnarde-ի վրա շաքարի փոշի շաղ տալ և մատուցել տաք վիճակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը