
«Մանկական Եվրատեսիլը» կանցկացվի Կրակովում

«Մանկական Եվրատեսիլ-2019» երգի մրցույթը կանցկացվի Լեհաստանի Կրակով քաղաքում: Այդ մասին հայտարարել է Եվրոպայի հեռարձակողների միության գլխավոր տնօրեն Նոել Քերանը:
«Դա ֆանտաստիկ իրադարձություն է, որը տեղի կունենա Կրակովում: Անհամբերությամբ եմ սպասում»,- ասել է Քերանը Լեհաստանի հեռուստատեսության եթերում: 2018 թվականին Լեհաստանից 13-ամյա Ռոկսանա Վենգելը դարձավ «Մանկական Եվրատեսիլի» հաղթողը, որն անցկացվում էր Մինսկում: «Մանկական Եվրատեսիլի» կանոնների համաձայն, հաղթող երկիրն ինքնաբերաբար հաջորդ տարի դրա անցկացման համար իրավունք չի ստանում, դրանով այն տարբերվում է մեծերի «Եվրատեսիլից»: