
Տասնյակ պարուհիներ թվերք են պարել City Girls-ի հոլովակում

City Girls դուետը եւ ռեփեր Քարդի Բին թողարկել են Twerk երգի հոլովակը: Այն հրապարակված You-Tube-ում: Երաժշտական տեսահոլովակում տասնյակ պարուհիներ տարբեր դեկորացիաներով եւ կեցվածքներով թվերք են կատարում: Արտիստուհիներն այդ անում են զբոսանավի վրա, լողափին, շինության վրա եւ քաղաքի փողոցում:
Twerk կոմպոզիցիան տեղ է գտել City Girls-ի վերջին ալբոմում, որը կրում է Girl Code անվանումը: Սկավառակի ռելիզը տեղի է ունեցել 2018 թվականի նոյեմբերին:
2018 թվականի դեկտեմբերին Girls Like You թրեքը, որը ձայնագրվել է Քարդի Բիի եւ Maroon 5 խմբի կողմից, հայտնվել է տարվա առավել մեծ ժողովրդականություն վայելող երաժշտական գործերի վարկանիշում: