«Ձեր ցավը տանեմ, Ծառուկյանը 24 ժամ կապի մեջ ա». Գագիկ Ծառուկյան

«Ինքը, որ ասել է, ես նորից եմ ասում, որ «Բարգավաճ Հայաստանը» հեղափոխության ժամանակ աջակից է եղել հեղափոխությանը, պաշտպանել ա ժողովրդի թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանին, և նորից եմ ասում, մենք հետևողական ժողովրդի ձայնն ենք լինելու, մենք ոչ թե ցեխ ենք շպրտելու, այլ հետևողական աջակցելու ենք, որ Նիկոլ Փաշինյանը իր ծրագիրը իրականացնի: Եթե որևէ վնաս լինի ժողովրդին, մենք դեմ ենք լինելու»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչպե՞ս կմեկնաբանի Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությունը, որ խորհդարանում ընդդիմություն չկա և այն ապագայում պետք է ձևավորվի ապագայում ԱԺ-ից դուրս:

«Ով ինչ ասում ա, իրա համար ա ասում»,- ասաց Ծառուկյանը՝ նկատելով, որ տարբեր անուններ տալով իրեն հունից չի կարելի հանել:

Նրա խոսքով՝ իրենք այսօր կենտրոնամետ ուժ են. «Եթե ամեն մեկը մյուսի վրա պարապի, ստորակետ գտնի, կամ ոնց որ Ծառուկյանը չեկավ… ձեր ցավը տանեմ, Ծառուկյանը 24 ժամ կապի մեջ ա, Ծառուկյանը կուսակցության ղեկավար ա, ցանկացած հարց քննարկում ենք, նոր ասում ենք: Հիմա ամեն մեկն իր տեսակետն ա ասում, ժողովուրդը թող որոշի»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031