Բաժիններ՝

«Հիմարություն կլիներ ասել, որ ես չեմ հավատում «Լիվերպուլի» հաղթանակին ԱՊԼ-ում». Վեյնալդում

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ժորժինիո Վեյնալդումը գտնում է, որ ընթացիկ մրցաշրջանում իր թիմն ի զորու է դառնալ ԱՊԼ-ի չեմպիոն:

«Հիմարություն կլիներ ասել, որ ես չեմ հավատում «Լիվերպուլի» հաղթանակին այս մրցաշրջանում: Եթե հարցնեք ինչ-որ մեկին «Մանչեսթեր Սիթիից» այն մասին, թե արդյո՞ք նրանք հավատում են, որ կդառնան չեմպիոն, նրանք կպատասխանեն՝ «Այո»:

Եթե ասեն՝ «Ոչ», ապա դա վատ նշան կլինի, բայց տեսնենք՝ ինչ տեղի կունենա մրցաշրջանի վերջում: Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաղթենք մնացած բոլոր խաղերը: Մենք դեռ երկար ճանապարհ պետք է անցնենք»,- Վեյնալդումի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

«Լիվերպուլը» հավաքելով 57 միավոր՝ գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը:

Մերսիսայդյան ակումբը վերջին անգամ Անգլիայի չեմպիոն է դարձել 1990 թվականին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս